
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Եթե քո կյանքն ու գործունեությունը ապացույց է,
որ ՀԱՅԸ ԿԱ՝ միացի՛ր

ԳԱՂԱՓԱՐԻ ԾՆՈՒՆԴԸ
Մեր նախաձեռնության հիմքում կանգնած է պարզ, բայց խորիմաստ գաղափար՝ երջանկացիր՝ երջանկացնելով։ Մենք հավատում ենք, որ իսկական երջանկությունը գալիս է ուրիշների կյանքում լույս ու բարություն սփռելուց։ Այս գաղափարն է «ՀԱՅԸ ԿԱ» ՀԿ-ի ստեղծման շարժիչ ուժը, որը միավորում է նրանց, ովքեր պատրաստ են սրտանց տալ, ստեղծել և ուժեղացնել հայկական ոգին։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԸ ԿԱ» ՀԿ-ի առաքելությունն է համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով և գործունեությամբ վկայում են, որ հայը կա, ապրում է և հզորանում։ Մենք միավորում ենք նրանց, ովքեր իրենց գործով, մտքով և նվիրումով կառուցում են հայկական ինքնության ամուր հիմքերը՝ պաշտպանելով, զարգացնելով և սերունդներին փոխանցելով մեր ազգային արժեքները։
ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՀԱՅԸ ԿԱ» ՀԿ-ն իր գործունեությունը կառուցում է երեք հիմնական ուղղություններով՝ զարգացում, սոցիալական աջակցություն և անվտանգություն։ Մեր ծրագրերը նպատակ ունեն նպաստել անհատների, համայնքների և ամբողջ ազգի համապարփակ առաջընթացին։
1. Զարգացում
2. Սոցիալական Աջակցություն
3. Անվտանգություն
ԳԱՂԱՓԱՐԻ ԾՆՈՒՆԴԸ
1. Զարգացում
Մենք ձևավորում ենք կրթական, մշակութային և համայնքային ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել անձնական ու մասնագիտական աճը տարբեր տարիքային խմբերի համար․
Կրթական և ժամանցային ծրագրեր՝ նախատեսված 8-16, 16-25 և ավելի բարձր տարիքի անձանց համար։
Արհեստի և արվեստի մրցույթներ՝ համայնքային և միջհամայնքային մակարդակներում։
Մշակութային միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի ազգային և եկեղեցական տոներին։
Երեխաների ինքնաճանաչման ծրագրեր՝ ուղղված նրանց տաղանդների բացահայտմանը և զարգացմանը։
Ժողովրդական արվեստի խթանում՝ վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություններ և վաճառք։
2. Սոցիալական Աջակցություն
Մեր սոցիալական ծրագրերն ուղղված են կարիքավորներին աջակցելուն և բարյացակամության մշակույթ ձևավորելուն։
«Մի կտոր հաց բոլորին» բարեգործական ծրագիր՝ որի նպատակն է հոգևոր և նյութական սնունդով ապահովել մարդկանց և տարածել օգնության ձեռք մեկնելու գաղափարը։
3. Անվտանգություն
Մենք համոզված ենք, որ կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգության պայմաններում։
Աջակցում ենք Հայաստանի և Արցախի անվտանգությանը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ։
Ձեռնարկում ենք քայլեր՝ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին և ամրապնդելու պաշտպանական մեխանիզմները։
Նպաստում ենք տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։
Մեր աշխատանքը հիմնված է ազգային արժեքների պահպանման, զարգացման և համախմբման սկզբունքների վրա, և մենք հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել ամուր ու պայծառ ապագա։
Վիճակագրություն
55 +
Գործընկերներ
12360 +
Շահառուները
10+
Մարզեր և Արցախ
49+
Ծրագրեր

«ՀԱՅԸ ԿԱ»Սոցիալական, զարգացման, անվտանգային հասարակական կազմակերպություն:











