
Բարի ԱՍՊԵՏ
Բարիք գործելուց չձանձրանանք ... - Գաղատացիներ 6։9 | Աստվածաշունչ
Հայերեն մուլտֆիլմեր ASPET-ի հետ

Հետաքրքիր ու իմաստալից ուսուցում
Մուլտֆիլմից հետո Ասպետը պարզ, հասանելի լեզվով բացատրում է պատմության խորը իմաստը՝ օգնելով երեխաներին հասկանալ բարությունը, համարձակությունը, ընկերությունը և այլ կարևոր արժեքներ։
Քննարկման մշակույթի ձևավորում
Քննարկման մշակույթի ձևավորում
Ասպետի հետ քննարկումը խթանում է երեխայի մտածողության զարգացմանը, սովորեցնում է արտահայտել իր կարծիքը, լսել ուրիշներին և սովորել քննարկման միջոցով։
Հարց ու պատասխան ձևաչափ
Ասպետի ներկայությամբ մուլտֆիլմերը դառնում են ոչ միայն զվարճալի, այլև դաստիարակչական, որտեղ ուսուցումը կատարվում է սիրով, վստահությամբ և ընկերոջ նման վերաբերմունքով։
ԱՍՊԵՏ-ը պարզապես կերպար չէ։ Նա երազանքների ճանապարհի ուղեկից է։ Նա այն երիտասարդն է, ով կրում է քաջության, պատվարժանության և քրիստոնեական սիրո զրահը։ Նրա սուրը ոչ թե մարտի համար է, այլ՝ չարի դեմ բարիքը տարածելու համար։ Նրա վահանով պաշտպանվում են ամենախոցելիները։ Նր ա խոսքը՝ հույս է, իսկ քայլերը՝ լույս։
ԱՍՊԵՏԸ՝ Գործով Բարի Քաջարփին
ԱՍՊԵՏԸ նվիրված է հետևյալ առաքելություններին․
-
Օգնել երազող երեխաներին գտնել ու կյանքի կոչել իրենց տաղանդները
-
Իրականացնել անվճար կրթական ծրագրեր՝ թվային հմտությունների, արժեքների և ինքնաճանաչման շուրջ
-
Այցելել հիվանդանոցներ, ծերանոցներ, հատուկ խնամքի հաստատություններ՝ բարի գործի օրինակ դառնալով
-
Սովորեցնել չկոտրվել, չվհատվել, այլ երազել ու ստեղծել՝ նույնիսկ ամենախավար պահերին
-
Դառնալ բարի, հայրենասեր, քրիստոնյա երիտասարդության ոգեշնչման կերպար
-
Սովորեցնել երեխաներին լինել արատավոր աշխարհի մեջ բարիքի ասպետներ
ԱՍՊԵՏԻ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ
-
«Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք»
-
«Ով երազում է՝ նա արդեն արշավել է դեպի իր հաղթանակը»
-
«Երբ սրտիդ մեջ կա Աստված, ոչ մի խավար չի կարող քեզ կանգնեցնել»
-
«Ճշմարիտ ուժը ոչ թե հաղթելն է, այլ՝ ուրիշին բարձրացնելը»
ԱՍՊԵՏԸ ԿԱՅԱՑՆՈՒՄ Է
-
Երազանքի ճամբարներ
-
Կրակարշավի մշակութային շրջայցեր
-
Թվային ուսուցման հարթակներ՝ գյուղերում և քաղաքներում
-
Սոցիալական արշավներ՝ բարության և հույսի տարածման համար
ԱՍՊԵՏ
Բարության և Երազանքների Դեսպանը

Ո՞վ է ԱՍՊԵՏԸ
Նրա Հիմքը՝ Քրիստոնեությունը
ԱՍՊԵՏ-ը սերված է քրիստոնեական արժեքներից՝
🔶 Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ
🔶 Իզուր մի դատիր, այլ եղիր ներող ու հուսադրող
🔶 Աստծո նախանձախնդիր սերը տարածիր քո քայլերով, ոչ միայն խոսքով
Նա սովորեցնում է երեխաներին, որ Աստված յուրաքանչյուրի սրտում մի երազանք է դրել, և այդ երազանքի իրականացումը սկսվում է հավատից ու գործից։
Նրա Ուժը՝ Հայրենասիրությունը
ԱՍՊԵՏ-ը համարում է, որ ամեն երազանք արմատ ունի հայրենի հողում։ Նա սովորեցնում է սիրել հայրենիքը՝
🔶 Իր լեզուն, մշակույթը, հողն ու հերոսներին
🔶 Զինվորին հարգել, գիտնականին խրախուսել, արհեստավորին բարձրացնել
🔶 Ծառայելը հպարտություն է, ոչ պարտականություն
ԱՍՊԵՏ-ի համար հայրենիքի հանդեպ սերն արտահայտվում է գործով՝ ծառ տնկելով, աղոթելով խաղաղության համար, կրթվելով ու կրթելով։
Ինչ է անում ԱՍՊԵՏԸ
🔶 Այցելում է հիվանդանոցներ՝ ուրախություն բերելով բուժվող երեխաներին, ինչպես նաև մանկատներ՝ հիշեցնելով նրանց, որ մենակ չեն
🔶 Կազմակերպում է անվճար կրթական ծրագրեր՝
▪️ Թվային հմտություններ
▪️ Բարոյագիտական դասընթացներ
▪️ Ստեղծարարություն և ձեռնարկատիրություն
🔶 Մասնակցում է բարեգործական արշավների՝ ի նպաստ համայնքների
🔶 Հանդիպում է տաղանդավոր երեխաների հետ՝ նրանց մոտիվացնելու և օգնելու իրենց երազանքներին հասնելու ճանապարհին։
ԱՍՊԵՏ-ի 4 հիմնասյուները
Հավատ
ԱՍՊԵՏ-ի առաջին և գլխավոր հիմքը։ Նրա բոլոր գործողությունների աղբյուրը Աստծո հանդեպ անսասան հավատն է։
Պատիվ
ԱՍՊԵՏ-ի խոսքը, վարքագիծը և ընտրությունները միշտ պատիվ են բերում իրեն, ընտանիքին, համայնքին ու հայրենիքին։
Բարություն
Բարությունը ԱՍՊԵՏ-ի սուրը չէ, այլ սիրտը։ Նա բարիք է սերմանում այնտեղ, որտեղ մոռացել են ժպտալ, օգնում է առանց շահի, հավատում է յուրաքանչյուր մարդու ներքին լույսին։
Հայրենասիրություն
ԱՍՊԵՏ-ը սիրով ծառայում է իր հայրենիքին՝ սկսած գյուղական դպրոցի երեխաներին օգնելուց մինչև մշակութային ժառանգության տարածում։

