UMA

ASPET

AGHJIK


ԵՐԱԶԱՆՔԻ ԹԵՎՈՎ
«ԵՐԱԶԱՆՔԻ ԹԵՎՈՎ» ազգային ինտերակտիվ ներկայացում․ Այս յուրահատուկ ներկայացումը սովորեցնում է երազել, հավատալ և իրականացնել երազանքները աշխատասիրությամբ, միմյանց օգնելով և աջակցելով: Այն կրթում է հանդիսատեսին հայկական ամենահայտնի տարածաշրջանային լեգենդների միջոցով, իսկ գլխավոր հերոսները հաղթահարելով բազմաթիվ փորձություններ կարողանում են հասնել իրենց երազանքի իրականացմանը՝ տնկելով «Երազանքի Աստղածառը»։ Այս ամենը համեմված է ժամակակից ներկայացումներում օգտագործվող լուսային և այլ էֆֆեկտներով, ինչպես նաև նոր, բայց արդեն իսկ հայտնի հերոսների կերպարներով, որոնք մատուցումը դարձնում են հետաքրքիր և ընկալելի, իսկ ներկայացման ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն է տալիս անմիջական շփում ապահովել հանդիսատեսի և գլխավոր հերոսների միջև։


Նոր հերոսներ
Ներկայացման մեջ խաղում են արդեն սիրված հերոսներ «ASPET», «UMA», «AGHJIK» և «BiGi»: Նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ դեր ունի ներկայացման մեջ և շուտով առօրյա կյանքում: Կերպարներից յուրաքանչյուրի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ
Ինտերակտիվ խաղարկումներ
Ներկայացումը բաղկացած է ինչպես կանդանի կերպարների խաղարկային մասերից այնպես էլ տեսանյութերից, որտեղ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում կերպարների և գալագրամայի հերոսների միջև: Գալագրաման ասես երկու աշխարհները միացնում է իրար:
Յուրահատուկ գալագրամա
Ներկայացան մեջ կան ինտերակտիվ հարց ու պատասխան հերոսների և հանդիսատեսի միջև, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ներկայացումը հանդիսատեսի համար:
BiGi
Տիեզերքից ժամանած երազանքի փայլը
Տիեզերքից ժամանած երազանքի փայլը
BiGi-ն տիեզերքից ուղարկված յուրահատուկ ուղերձ է՝ լույսի, սիրո և հույսի կերպարով։ Նա եկել է ոչ թե պարզապես տեսնելու մեր աշխարհը, այլ օգնելու երեխաներին բացահայտել իրենց աստվածատուր պարգևները և վերածել իրենց նվիրական երազանքները իրականություն։
Bigi-ն սովորեցնում է` երազել, չվախենալ տապալումից, պայքարել ու երբեք չհանձնվել, հավատալ Աստծուն, իրենց ներուժին և բարության ուժին, օգնել իրար՝ միմյանց ձեռք մեկնելով։
Նրա հետ աշխարհի յուրաքանչյուր փոքրիկ երեխա դառնում է հերոս՝ իր համայնքի, իր ընտանիքի և իր պատմության մեջ։


UMA
Ուղեցույց Մաքուր Արժեքների
«UMA»-ն մարդ չէ միայն… նա մի ողջ շարժում է, ապրող արժեք, ժամանակակից առաջնորդ, ով ծնվել է դժվարություններից, կոփվել՝ փորձություններից և այժմ քայլում է մեր կողքին՝ որպես հույսի, իմաստության ու առաջընթացի խորհրդանիշ։
«UMA»-ն խորհրդանշում է Ուժը՝ հոգևոր և ներքին,
Մտածողությունը՝ պատասխանատու, գիտակից ընտրությունների համար, և Ակտիվությունը՝ ոչ միայն խոսքերով, այլ գործերով փոխելու աշխարհի փոքրիկ մի անկյունը։
Նա կանգնած է այնտեղ, որտեղ մարդիկ հիասթափվում են՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր փոքր քայլ կարող է վառել մեծ փոփոխության կայծը։ «UMA»-ն սիրում է երեխաներին, լսում է մեծահասակներին, հարգում է անցյալը, բայց նայում է ապագային՝ լի հավատով ու պատասխանատվությամբ։
«UMA»-ն մեր ներսում ապրող ձայնն է, ով ասում է՝
«Մի՛ սպասիր կատարյալ պահին, ստեղծի՛ր այն ինքդ։»
ԱՍՊԵՏ
Բարության և Հավատի Քաջակերտը
ԱՍՊԵՏ-ը ոչ միայն կերպար է, այլ ուղի․ ուղի դեպի լույս, արդարություն և երազանքների իրականացում։ Նա հայտնվել է մեր կողքին՝ հիշեցնելու, որ հայրենիքն ու հավատքը մնում են անխախտ հիմքեր, երբ շրջապատը փոթորկվում է։ ASPET-ը միավորում է համարձակությունը, խոնարհությունը և կարեկցանքը՝ դարձնելով դրանք հերոսության ամենաբարձր դրսևորումները։
ԱՍՊԵՏ-ը՝ որպես կենդանի արժեքների ուսուցիչ` սովորեցնում է լինել բարի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Ուսուցանում է հավատքի զորությունը՝ երբ ճշմարտության մեջ կանգնում ես միայնակ։ Հիշեցնում է, որ հայրենասիրությունը սկսվում է փոքր բարիքներից, ընտանիքի, հարևանի ու շրջապատի հանդեպ սիրուց։ Բացատրում է, որ իսկական քաջությունը չի փնտրում փառք, այլ գործում է, երբ ոչ ոք չի նայում։










