
ԿՐԱԿԱՐՇԱՎ
Հույսի և միասնության ուղևորություն
«Դեպի մեծ երազանքներ» մրցույթ-փառատոնի ավարտից հետո մեկնարկեց հույսի, հավատի և միասնության կրակը վառող յուրօրինակ շրջագայություն՝ ամբողջ Հայաստանով և Արցախով։ 10-օրյա արշավի ընթացքում այցելեցինք շուրջ 20 համայնք՝ տաղանդաշատ երեխաների հետ տարածելով երազելու, ստեղծագործելու և միասին մեծ նպատակներին հասնելու ոգին։



1
Նպատակն էր՝
«ՀԱՅԸ ԿԱ»
- Վառել մարդկանց սրտերում հույսի, սիրո, հավատի և միասնության կրակը
- Նորովի բացահայտել համայնքների մշակութային ինքնությունն ու պատմությունը
- Տալ բեմ բոլոր երեխաներին՝ անկախ մրցույթին մասնակցելուց, որպեսզի դրսևորեն իրենց տաղանդը

2
Ի՞նչ տեղի ունեցավ՝
«ՀԱՅԸ ԿԱ»
- Այցելեցինք շուրջ 20 համայնք
- Կազմակերպվեցին ստեղծագործական միջոցառումներ՝ երեխաների մասնակցությամբ
- Համայնքները վերածվեցին մշակութային տոնախմբությունների կենտրոնների

3
Հիմնահարցը չէ՝ ով հաղթեց, այլ՝
«ՀԱՅԸ ԿԱ»
- Ո՞վ երազեց
- Ո՞վ համարձակվեց բարձրաձայնել իր երազանքները
- Ո՞վ վառեց հույսի կրակը՝ իր համայնքում

Մենք այստեղ ենք՝ ապացուցելու, որ ոչ ոք մոռացված չէ։
Մենք մեկ ժողովուրդ ենք՝ կոչված իրար աջակցելու, բարձրացնելու և միասին մեծ երազանքներ կերտելու։
Վարդուհի Թովմասյան
«ՀԱՅԸ ԿԱ»-ի գործադիր տնօրեն և նախագծի ղեկավար












