
«ԱՐԱՏՏԱ»
Կրթամշակութային Ազգային Ծրագիր
ՆՊԱՏԱԿ`
Աջակցել ձեռագործ աշխատանքի վարպետներին ներկայացնելու և վաճառելու իրենց
աշխատանքները տարաբնույթ հարթակներում (իրական և վիրտուալ) և փոխանցելու
իրենց գիտելիքները աշակերտել ցանկացողներին։
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
ՀՀ-ում (Երևան և մարզեր) և սփյուռքում ստեղծվում են ազգային հենքով կենտրոններ,
որտեղ տվյալ տարածաշրջանի վարպետները (ձեռագործ աշխատանքներ
պատրաստող) հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց աշխատանքները
հատուկ այդ նպատակին ծառայող տաղավար-տնակներում ՝ միավորվելով ըստ
աշխատանքի տեսակի և նաև ներկայացնող կլաստերի։
Վարպետների աշխատանքները նկարահանվում և տեղադրվում են ինչպես aratta.
shop մարքեթփլեյսում, այնպես էլ «ԱրաՏՏա» խանութներ են բացվում հայտնի
միջազգային մարքեթփլեսյերում։ Մարդիկ վարպետներին ճանաչում են ըստ իրենց
կատարած աշխատանքների և օգնելու նպատակով նվիրատվություն կատարում
տվյալ վարպետի կողմից բացված քրաուդֆանդինգ ծրագրին։ Կատարած
նվիրատվության չափով վարպետները իրենց աշխատանքներից նվերներ են
ուղարկում նվիրատուներին (յուրաքանչյուր նվեր գնահատված է համապատասխան
պայմանական միավորով):
«ԱրաՏՏա» կենտրոններում ոչ միայն ներկայացված են վարպետների աշխա-
տանքները, այլ նաև կազմակերպվում են տարատեսակ վարպետաց դասեր, նշվում
են ազգային և եկեղեցական տոները և մատուցվում են հայկական խոհանոցի
տարատեսակ ուտեստներ՝ մարդկանց հոսքը տվյալ կենտրոններ ապահովելու և
վարպետների աշխատանքների ավելի շատ մարդկանց ներկայացնելու նպատակով։
ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ`
-
Երազանքի կայան
-
Տաղավար-տնակներ
-
Սննդի տնակներ
ԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ
Յուրաքանչյուր վարպետի և/կամ «ԱրաՏՏա» ծրագրին աջակցող նվիրատու հնարավորություն ունի գրանցվելու համակարգում և.
-
կատարած նվիրատվությանը համապատասխան ընտրելու և ստանալու նվերներ վարպետներից։
-
ստանալու հավաստագրեր «ԱրաՏՏա» կենտորնի կողմից և մասնակցելու վարպետաց դասերին և/կամ տոնական միջոցառումներին։
-
գրանցվելու պոտենցիալ ներդրողների հայկական փակ համակարգում և դառնալու «ԱրաՏՏա» ծրագրի
Մեր Աշխատնքները
Ուստա Փիսո
Ձեռագործ «Թռչող ձկնիկ» յուրօրինակ խաղալիք նախատեսված փոքրիկների համար։ Պատրաստված 1 որակյալ և անվտանգ նյութերից, այն կհաղորդի ուրախություն և կխթանի մանկական երևակայության զարգացմանը։ Իդեալական նվեր խաղի և արկածների սիրահար փոքրիկների համար։

Թռչող ձկնիկ
Ձեռագործ «Թռչող ձկնիկ»՝ փոքրիկների համար նախատեսված յուրօրինակ խաղալիք։ Պատրաստված որակյալ և անվտանգ նյութերից, այն կհաղորդի ուրախություն և խթանի մանկական երևակայությունը։ Իդեալական նվեր խաղի և արկածների սիրահար փոքրիկների համար։

Տխուր Խոզուկ
Ձեռագործ «Տխուր խոզուկ»՝ յուրօրինակ և հմայիչ խաղալիք, որը կդառնա սիրելի ընկեր Ձեր երեխաների համար։ Նրա մեղմ արտահայտությունը հիշեցնում է, որ նույնիսկ տխրության մեջ կա ջերմություն և հոգատարություն։ Պատրաստված որակյալ նյութերից՝ ապահովելով փափուկ և հաճելի զգացողություն։

«ԱՐԱՏՏԱ»
«Հայը կա» հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների («Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տ ուն» մշակութային հկ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» հկ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն) հետ, Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևան քաղաքի Զաքյան 13/2 հասցեում գտնվող մանկական զբոսայգու տարածքում իրականացնում է «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագիրը։
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐ

Լալա Մնեյան
ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյան
Գործվածքների տարբեր ուղղությունների ՀՀ ժողովրդական վարպետ, ունի երկարամյա մանկավարժական եւ հասարակական աշխատանքի փորձ , մշակել է արհեստների դասավանդման ինտերակտիվ նորարական հեղինակային մեթոդ։
Մասնագիտությամբ բանասեր - թարգմանիչ - մանկավարժ, սակայն հետագայում անսալով սրտի ձայնին անցել է կիրառական արվեստի ոլորտ։
Նախորդ մասնագիտությունը շատ է օգնել, քանի որ բացի ստեղծագործելուց վարպետին հետաքրքիր է նաեւ տեսական ոլորտը` ավանդույթների հայտնաբերման, ինքնության բաղադրիչների վերհանման, տոների, ծեսերի ու զարդանախշերի աշխարհը։
Շատ է կարեւորում կորսված արհեստների վերականգնումը։
Ցողիկ Ոսկանյան

Ժողովրդական վարպետ Ցողիկ Ոսկանյան
Մանկավարժ, թաղիքագործ, «Ցողեր» արվեստի կենտրոնի հիմնադիր Ցողիկ Ոսկանյանը աշխատում է «Հայ ասպետ» դպրոցում։
Նա ձեռարվեստի ուսուցիչ է և սաներին փոխանցում է ձեռքի աշխատանքի հետ կապված այն բոլոր հմտությունները, որոնց տիրապետում է։ Դպրոցում գործող «Ցողեր» արվեստի կենտրոնում էլ երեխաները սովորում են թաղիքագործություն, նկարչություն, կավագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն և այլն։
Իր ճանապարհը դեպի թաղիքագործություն սկսվել է 2017-ից։ Մինչ այդ նա թաղիքին ընդհանրապես չի առնչվել, անգամ չի իմացել՝ բրդից ինչ կարելի է ստանալ։ Վեց տարի առաջ թաղիքագործության աշխարհ մտնելու հաստատուն որոշում է կայացնում դառնալով ոլորտում լավագույններից մեկը։

Ալլա Սարգսյան
Հայաստանի ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանը
Աշխատելով բուրդ, բամբակ, մետաղալար և այլ նյութերով, վարպետը ստեղծում է եռաչափ կերպարների և նրանց պատմությունների քանդակային աշխարհը։
Ուսումնասիրելով, հեքիաթներն ու լեգենդները, ընդգծելով հերոսների տրամադրությունն ու բնավորությունը, նուրբ հումորով տիկին Ալլան հեռուստադիտողին հրավիրում է յուրաքանչյուր ստեղծագործության շուրջ պատկերացնել և ստեղծել սեփական անիմացիոն պատմությունները:
Տիկին Ալլան մասնակցում է նաեւ միջազգային փառատոների և ցուցահանդեսների և հյուրերի համար վարպետության դասեր է անցկացնում իր ստուդիայում կերպարներ ստեղծելու վերաբերյալ։
Յուրաքանչյուր ձեռագործ աշխատանք, որ ձեռք եք բերում, ավելին է, քան պարզապես գնում։
🌿 Պահպանում և խթանում եք Հայ Ժողովրդական վարպետների արվեստն ու մշակույթը։
✨ Լույս և բարություն եք բերում շատերի կյանքում։
❤️ Ձեր գնումից 20% նվիրաբերում եք բարեգործական ծրագրերին՝ սատարելով նրանց, ովքեր ամենից շատն ունեն դրա կարիքը։

ԱՐԱՏՏԱ
Խանութ
































